ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում քննարկվում էր Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը։
Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդել է Աշոտյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը` համակցված 40 դրամ գրավի և երաշխավորությունների հետ։
Comments