Rolls-Royce-ը ներկայացրել է Ghost Prism-ի նոր սահմանափակ տարբերակը
Rolls-Royce-ը ներկայացրել է Ghost-ի նոր՝ սահմանափակ քանակով տարբերակը, որը կոչվում է Prism, եւ «աչքի է ընկնում ժամանակակից դիզայնով»:
Նոր հատուկ թողարկումը սահմանափակված է ընդամենը 120 օրինակով՝ ի պատիվ բրիտանական շքեղ մեքենաների հայտնի արտադրողի 120-ամյակի:
Ըստ ընկերության՝ Ghost Prism-ը «ներկայացնում է անթերի մշակված մուգ, չեզոք երանգներ, որոնք նրբորեն ընդգծված են գունային համարձակ լուծումներով»: Պաշտոնական լուսանկարներում ներկայացված օրինակն ունի Gunmetal Grey կորպուս, որը, ինչպես նշվում է, ձեռք է բերվում տասը քայլանոց գործընթացի միջոցով: Պետք է քսել ներկի չորս շերտ, այնուհետեւ 16 ժամվա ընթացքում այն ձեռքով տարածել:
Rolls-Royce-ն առաջարկում է չորս գույնային ընտրություն՝ ներառյալ Phoenix Red, Turchese, Mandarin եւ Forge Yellow: Rolls-Royce-ը վստահեցնում է, որ յուրաքանչյուր մետաղական դետալ պատրաստված է ձեռքով եւ անհատականորեն փայլեցված՝ կատարյալ տեսքի հասցվելու համար:
Rolls-Royce Ghost-ը մեխանիկորեն նման է սովորական մոդելին։ Բրիտանական ապրանքանիշը չի բացահայտել գինը, սակայն ակնկալվում է, որ այն զգալիորեն ավելի բարձր կլինի Ghost-ի՝ 354,750 դոլար մեկնարկային գնից:
תגובות