4 խաղում՝ 6 գոլի հեղինակ․ Հայտնի է Ա Սերիայի հունվարի լավագույն ֆուտբոլիստը
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը ճանաչվել է Ա Սերիայի հունվարի լավագույն խաղացող, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Անցած ամիս Իտալիայի առաջնությունում սերբ հարձակվողը 4 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։
Թուրինյան թիմն այս հանդիպումներում տարել է 3 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի։
Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։