top of page

Հայաստանում ՌԴ դեսպանը պատմել է հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատկության մասին

«МИР 24» հեռուստաալիքը պատրաստել է սյուժե, որում պատմել է, թե ինչպես են ռուս դեսպանները տարբեր երկրներում նշել Դիվանագիտական աշխատողի օրը։

Սյուժեում նշվել է, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հատկապես բարձր է գնահատել Երեւանում Ռուսական արվեստի թանգարանը։

«Ռերիխի, Սերովի եւ Պետրով-Վոդկինի գործերը Ռուսաստանի դեսպանի համար հայրենիքի մի մասնիկն են Հայաստանի սրտում»,- գրել է «МИР 24»-ը։

«Դա մեր ժողովուրդների հոգեւոր եւ մշակութային ընդհանրության խորհրդանիշն է»,- նշել է Կոպիրկինը։

Դեսպանը վստահ է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությունից բացի՝ գլխավոր ընդհանուր կապիտալը մարդկայինն է։

«Ռուս-հայկական հարաբերությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք միայն պետությունների եւ կառավարությունների միջեւ հարաբերություններ չեն, որոնք ինքնին բնական են, շատ կարեւոր, այլեւ հարաբերություններ են մարդկանց միջեւ։ Եվ դրանք շատ սերտ են, շատ խոր։ Մեզ շատ բան է միավորում պատմական եւ հոգեւոր առումներով»,- ասել է նա։

1/1824
bottom of page