top of page

Տեն Հեգը ՄՅՈՒ-ի պատմության լավագույն մարզիչն է՝ հաղթանակների տոկոսով

Mar 4, 2024
1 min read

The Sun-ը հրապարակել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն 10 մարզիչների ցուցակը՝ հիմնված ակումբի պատմության բոլոր հանդիպումներում հաղթանակների տոկոսի վրա։ Ցանկը գլխավորում է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը:

Հոլանդացին հաղթել է իր հանդիպումների 60%-ում։ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչն ակումբը մարզում է արդեն 100 հանդիպում։

Ակումբի լեգենդ սըր Ալեքս Ֆերգյուսոնը անցկացրել է 1500 խաղ՝ 895 հաղթանակով։ Նրա հաղթանակի տոկոսը կազմել է 59,7%: Ժոզե Մոուրինյոն 58,3% հաղթանակով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, որն անցկացրել է 144 հանդիպում 84 հաղթանակով։

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 44 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է։ Չեմպիոնների լիգայի գոտուց մանկունիանցիների տարբերությունը 11 միավոր է։ «Լիվերպուլը» 27 տուրից հետո 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

  

ԱղբյուրArmSport.am

1/3083
bottom of page