top of page

Ագրարային համալսարանը մնացել է առանց ռեկտորի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 9, 2024
  • 1 min read

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը MediaHub-ի տեղեկություններով՝ դեկտեմբեր ամսից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Համալսարանի կայքում, սակայն, դեռ Ուռությանի տվյալներն են ներկայացված որպես ռեկտոր։

MediaHub-ը համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանից հետաքրքրվեց, թե ով է հիմա կատարում ռեկտորի պարտականությունները, վերջինս նշեց՝ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ 

«Մրցույթ պետք է նշանակվի, որից հետո էլ թեկնածուների անունները պարզ կդառնան, բայց հիմա շրջանառվող անուններ չկան»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Վարդան Ուռուտյանը Ագրարային համալսարանի ռեկտոր էր ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ուռուտյանը մինչև ռեկտոր ընտրվելը ժամանակավոր պաշտոնակատար էր նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հրաժարականից հետո:

Լիաննա Թորոսյան



1/2213
bottom of page