top of page

ՀՀ մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում

Jan 19, 2024
1 min read

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում:

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

«Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի Թբիլիսի քաղաքում նախապատրաստվելով Աշխարհի գավաթների առաջին և երկրորդ փուլերին՝ փետրվարի 13-19-ը Կահիրե, 20-26-ը Կոտբուս:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար»,–նշված է հաղորդագրության մեջ:

1/3083
bottom of page