top of page

Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է աշխարհի ամենամեծ առևտրային տոնավաճառին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 20, 2024
  • 1 min read
ree

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է «Կանաչ շաբաթ» (Grüne Woche) գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Այն աշխարհի ամենամեծ սպառողական առևտրային տոնավաճառն է, որը հանդիսանում է կարևոր հարթակ խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում:

Ցուցահանդեսի շրջանակում նախարարն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել ընկերությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ։

Վրաց գործընկերների հետ Վահան Քերոբյանն այցելել է նաև Վրաստանի տաղավար, ծանոթացել ու զրուցել հարևան երկրի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ցուցահանդեսի շրջանակում Նախարարը նաև հանդիպել է Siemens Group ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց նոր ծրագրերը և առաջարկել ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանում։

bottom of page