top of page

Թենիսի կորտերի քանդումը նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է. Մեսրոպ Առաքելյան

Թենիսի կորտերի քանդումը նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ անհայտ ծագման մի ընկերության հետ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են և պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։

Նորմալ իշխանություն ունենալու պարագայում քաղաքը կունենար գլխավոր հատակագիծ, մաստեր-պլան, հետո այդ հատվածի վերակառուցման համար կհայտարարվեր մրցույթ, հետո մասնագիտական հանձնաժողովը, հանրությունը կարծիք կհայտնեին... Եվ էլի լիքը կարևոր գործընթացներ։

Բայց Հայաստանի ու Երևանի ճակատագիրը կախված է անձնական գերակա շահ հանդիսացող կախիչից»,-գրել է նա։



Comments


bottom of page