ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը․ պաշտպանական կարողությունների զարգացումը, որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել․ Փաշինյան
ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը․ պաշտպանական կարողությունների զարգացումը, որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել․ Փաշինյան։
Այս մասին Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը` նշելով ՀՀ հավատարմությունը այդ պայմանավորվածություններին։
«Համոզված եմ, որ սկզբունքների հավատարմության դեպքում, մասնավորապես ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իսկապես խաղաղությունը հասանելի է և իրատեսական։
Մենք նոր հարաբերություններ ենք հաստատել պաշտպանության ոլորտում, ինչը էական է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։
Այս առումով կան քննադատություններ, և ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ն, ինչպես և ասեցի ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և այս առումով Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը, որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել։
Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է ու ՀՀ ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնել»,- ասել է Փաշինյանը։
Comments