top of page

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի։

Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ես նախկինում ասել եմ և էլի ուզում եմ կրկնեմ, եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ  բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, չկա էդպիսի բան, որ որևէ այլ երկիր Հայաստանի Հանրապետության որևէ տարածք վերահսկելու է  և խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիանների մասին և դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար մենք ստեղծել ենք և առաջարկել ենք «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Էն խոսույթը, որն օգտագործում է Ադրբեջանի ղեկավարը, ինքը արդեն ազդանշան է, որ կան վտանգներ։

Ի՞նչպես պետք է դիմակայել այդ վտանգներին։

Առաջին հերթին դա միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ Որովհետև «խաղաղության խաչմերուկ»-ի ստեղծման պատճառներից մեկը, ո՞րն էր, որ Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում  ճանապարհ տանք որևէ մեկին։

Այս ինչ խոսվումա դրա մասին, որ Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, այդպիսի բան չկա գրած, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել, քցել են մի կողմ։

Էդ ո՞նց կարա լինի, որ մնացած կետերը չլինեն,  էդ մի կետը լինի։

9-րդ կետի վրա հղումը, արդեն էլ արդիական չի, որովհետև և ՌԴ-ն և Ադրբեջանը նախորդ կետերով իրանց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա»,- ասել է Փաշինյանը։

Comments


bottom of page