top of page

Չինացիները ստեղծել են միջուկային մարտկոց, որը կարող է աշխատել 50 տարի՝ առանց լիցքավորման

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 15, 2024
  • 1 min read
ree

Չինական ստարտափը ներկայացրել է նոր մարտկոց, որը, մասնագետների պնդմամբ, կարող է էլեկտրաէներգիա արտադրել 50 տարի՝ առանց լիցքավորման կամ սպասարկման անհրաժեշտության: Այս մասին գրում է independent.co.uk կայքը:Պեկինում տեղակայված Betavolt ստարտափի փոխանցմամբ՝ իր ստեղծած միջուկային մարտկոցն աշխարհում առաջինն է, որի շրջանակում իրականացվել է ատոմային էներգիայի մանրացում. 63 միջուկային իզոտոպ տեղադրվել է մետաղադրամից փոքր մոդուլի մեջ:Ընկերությունը հայտնել է, որ հաջորդ սերնդի մարտկոցն արդեն մտել է փորձնական փորձարկման փուլ և ի վերջո զանգվածաբար կարտադրվի առևտրային ծրագրերի համար, ինչպիսիք են հեռախոսներն ու անօդաչու սարքերը:

«Betavolt ատոմային էներգիայի մարտկոցները կարող են բավարարել երկարատև էներգիայի մատակարարման կարիքները բազմաթիվ սցենարներում, ինչպիսիք են օդատիեզերական, արհեստական բանականության սարքավորումներ, բժշկական սարքավորումներ, միկրոպրոցեսորներ, առաջադեմ սենսորներ, փոքր անօդաչու սարքեր և միկրոռոբոտներ: Այս նոր էներգետիկ նորարարությունը կօգնի Չինաստանին առաջատար դիրք ձեռք բերել արհեստական բանականության տեխնոլոգիական հեղափոխության նոր փուլում», - ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:Մարտկոցն աշխատում է՝ իզոտոպների քայքայման արդյունքում թողարկվող էներգիան վերածելով էլեկտրականության:Betavolt-ի խոսքով՝ առաջին միջուկային մարտկոցը կարող է մատակարարել 100 միկրովտ հզորություն և 3 Վ լարում, մինչդեռ դրա չափսը 15x15x5 խորանարդ միլիմետր է, սակայն մինչև 2025 թվականը նախատեսում է արտադրել 1 վտ հզորությամբ մարտկոց:

1/2546
bottom of page