Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի. ՌԴ ԱԳՆ
- Elen Hovsepyan

- Feb 1, 2024
- 1 min read

Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ-ում համագործակցության։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։
«Ես չեմ կարող ձեզ տրամադրել տեղեկատվություն, որն ակնառու կերպով ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության»,-ասել է Վասիլևը։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը օգտագործելու փորձեր՝ իրավիճակը սրելու ոչ միայն այնտեղ, այլև ողջ Կովկասում։
Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը Բիշքեկ չէր գնացել ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստի, միջոցառումներին հանրապետությունը ներկայացնում էր երկրի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին էլ Նիկոլ Փաշինյանը չեր գնացել։




















