Երևանում տապալել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի ծաղկեպսակները
Երևանում վնասել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները:
Ինչպես տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Շիրինյանի ֆեյսբուքյան էջից, տղամարդը պատռել է ռուսական եռագույնով ժապավենները, տրորել դրանք և տապալել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրված ծաղիկները:
Նա դժգոհել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից, որ վերջինս ասել է, որ որեւէ փաստաթուղթ չկա, որ Արցախում էթնիկ զտում է իրականացվել:
Տղամարդը հարց է ուղղել Զախարովային, իսկ փաստաթուղթ կա, որ Լենինգրադում շրջափակում է եղել, որ Հայաստանում էլ հուշարձան են դրել եւ սգում են:
Ինքն իր տված հարցին պատասխան՝ Շիրինյանը պատասխանում է. «Լենինգրադի պաշարման մասին որևէ փաստաթուղթ չկա»։
Comentarios