top of page

Փաշինյանը Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա

Jan 26, 2024
1 min read

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին: Այդ մասին Վրաստանում տեղի ունեցած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին:

Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա՝ Խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- ասաց նա:

1/3083
bottom of page