top of page

«Global Firepower»-ը հրապարակել է երկրների ռազմական հզորության վարկանշային աղյուսակը. Հայաստանը 102-րդ տեղում է

Jan 10, 2024
1 min read


Ամերիկյան Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի դրությամբ աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշը։ Վարկանիշի առաջին եռյակը զբաղեցրել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական էջը։

Զեկույցի համաձայն՝ ռազմական հզորության վարկանիշը հաշվարկվում է ավելի քան 60 կատեգորիաների հիման վրա, որոնք ազդում են յուրաքանչյուր երկրի պաշտպանունակության և կրակային հզորության վրա։ Ըստ մասնագետների՝ որքան ցածր է երկրի ցուցիչը, այնքան ավելի մեծ է նրա ռազմական հզորությունը:

Թոփ 5-ում ներառվել են նաև Հնդկաստանը և Հարավային Կորեան։ Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Թուրքիան։

Հայաստանը վարկանիշում 102-րդն է, Ադրբեջանը՝ 59-րդը, Իրանը 14-րդը, Իսրայելը՝ 17-րդը։

1/3083
bottom of page