Ճապոնիայի հարավ-արևմուտքում հրաբուխ է ժայթքել
Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել հեռավոր Սուվանոսե կղզում, որը գտնվում է Ճապոնիայի հարավ-արևմուտքում: Այս մասին հայտնել է երկրի օդերեւութաբանական վարչությունը։
Կղզում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս դրա վրա ապրում է մոտ 80 մարդ, նրանց գյուղը գտնվում է հրաբխից 4 կմ հեռավորության վրա։ Ի պատասխան ժայթքման՝ Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է ճգնաժամային շտաբ՝ տեղեկատվություն հավաքելու համար:
Comments