top of page

Վերջին 5 տարիներին 20-ից ավելի զորակոչիկներ են վաղաժամ զորացրվել՝ առողջական խնդիրների պատճառով. Իրավապաշտպան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 24, 2024
  • 1 min read
ree

Մեծ թիվ է կազմում առողջական խնդիրներով զորակոչված անձանց ծառայության ընթացքում խնդիրները խորանալու փաստերը: Այս մասին այսօր՝ հունվարի 24–ին, «Մեդիա Կենտրոնում» «Ձմեռային զորակոչ. ի՞նչ խախտումներ են արձանագրվում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:

«Ծառայության ընթացքում առողջական խնդիրներն այնքան են խորանում, որ կրկնակի հետազոտությունների արդյունքում զինծառայողներն ուղղակի վաղաժամ զորացրվում են: Սա ենթադրում է զորակոչիկի առողջական վիճակի ավելի վատթարացում, որի հետեւանքները կրում է անձամբ զորակոչիկը եւ նրա հարազատները: Նրա բուժման հետ կապված ծախսերն ամբողջությամբ մնում է զորակոչիկի եւ նրա ընտանիքի վրա:

Վերջին 5 տարիներին 20-ից ավելի զորակոչիկներ են վաղաժամ զորացրվել՝ առողջական խնդիրների պատճառով»,-ասաց նա:

1/2560
bottom of page