top of page

Հանրային պաշտոնյան միաժամանակ չի կարող լինել ավագանու անդամ․ Ավինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 7, 2024
  • 1 min read
ree

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօպր ավագանու արտահերթ նիստում  անդրադարձավ ավագանու անդամի՝ հանրային պաշտոն զբաղեցնելու համատեղության հարցին։

Քաղաքապետի խոսքով՝ հանրային պաշտոնյան միաժամանակ չի կարող լինել ավագանու անդամ, սակայն որքան էլ պարադոքսալ չէ, ավագանու անդամը կարող է միաժամանակ լինել հանրային պաշտոնյա։ Այնուամենայնիվ, ըստ նրա, ավագանու՝ նախկինում ընդունած որևէ որոշման հետ կապված խնդիր չունեն։

Նրա խոսքով՝ ավագանու անդամները, որոնք զբաղեցնում են հանրային պաշտոն, պետք է որոշում կայացնեն. «Որքանով ես եմ տեղեկացված՝ «Մայր Հայաստան» խմբակցությունում նույնպես այդպիսի անդամ կա, որը ևս որոշում պետք է կայացնի՝ մնում է ավագանու անդամ, թե շարունակում է հանրային պաշտոնյա մնալ։ Մեզ մոտ այդ քննարկումը տեղի է ունեցել, և այդ որոշումները համապատասխանաբար կայացվել են։ Հատուկ որևէ գործողություն անելու կարիք չկա, որովհետև ավագանու անդամները իրենք իրենց համար պետք է որոշում կայացնեն»։

Քաղաքապետը հիշեցրեց՝ ավագանու անդամների հետ կապված կանոնները շատ խիստ են. «Եթե ավագանու նիստը անընդհատ, պարբերաբար բոյկոտվի, հազար ու մի ծրագրեր ուղղակի չեն իրականանա։ 1,2 մլն մարդ կունենա խնդիր, Երևան քաղաքը կունենա խնդիր»։

bottom of page