Սիլվեստր Ստալոնեն զինծառայողներ է վարձել՝ իր դուստրերին մարզելու համար, նախքան նրանց Նյու Յորք տեղափոխվելը
Սիլվեստր Ստալոնեն ստիպել է իր դուստրերին Ռոքիի ոճով մարզումներ անցնել։ Նախքան նրանց Նյու Յորք տեղափոխվելը, Ստալոնեն ռազմական նավատորմ է վարձել՝ նրանց ինքնապաշտպանություն սովորեցնելու համար:
«Դժվար էր»,- The New York Post-ին ասել է 25-ամյա Սիստին Ստալոնեն,-«Մենք անտառում մնացել ենք մոտ վեց ժամ»:
Ստալոնեն երեք դուստր ունի կնոջից՝ Ջենիֆեր Ֆլավինից։
Ինքնապաշտպանական վարժանքը նկարահանվել է Paramount+ «Ստալոնեների ընտանիքը» ռեալիթի սերիալի համար, որտեղ երեւում են Ստալոնեի դուստրերը, որոնք վազում էին հավի հետեւից: «Կադրերն իրական էին»,-ասել է Սիքստինը:
Ըստ նրա՝ երբ նրանք փոքր էին, հայրն իրենց հետ անցկացրել է «այս տեսակի ռազմական ինքնապաշտպանական պատրաստություն»: Սոֆիան հավելել է, որ հայրը ստիպել է նրանց ամեն օր առավոտյան ժամը 6-ին «կքանիստ, հրում եւ ձգումներ» անել:
Comments