Չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել. Գագիկ Ծառուկյան
- Elen Hovsepyan

- Jan 27, 2024
- 1 min read

Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել, Թեհրան. հայ հասարակությանն ուղղված ազդակները բազմաթիվ են, այդ թվում՝ Բաքվից, Անկարայից։
Ինչպես է բալանսավորում դրանք Հայաստանի իշխանությունը, ինչ ուղերձներ է փոխանցում հանրությանը, պարզ չէ։ Հստակ է մեկ բան՝ ստեղծված իրավիճակի ելքը հանրային ներքին համերաշխությունն է՝ ինչպես արդեն իսկ ձևակերպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։ Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն, Հայաստանին պետք է նոր մթնոլորտ, առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ, դրա համար Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ։ Մենք պետք է դադարեցնենք ներկայի և անցյալի կռիվը, մեր երկրին ապագա է պետք», - «Հայաստանի փրկությունը ոչ թե անցյալում է, ոչ թե ներկայում, այլ՝ ապագայում, Հայկական օրակարգ. ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով քննարկմանը հնչեցվել են Գագիկ Ծառուկյանի խոսքերից։




















