Հուսով եմ՝ բանակցային գործընթացը ողջ թափով, կամ միգուցե ավելի մեծ թափով կվերսկսվի. Գեւորգ Պապոյան
Հուսով եմ, որ հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսվում են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:
«Մենք շատ ենք լսում Ադրբեջանից մի բան, հետո վերադառնում են Բաքու, հարցազրույց են տալիս ու լրիվ ուրիշ բան են ասում: Երեւի թե վերջին 30 տարիներին անընդհատ այդ ձեռագիրը կա: Հուսով եմ, որ տեղի կունենա նախ ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո գործընթացը ողջ թափով, կամ միգուցե ավելի մեծ թափով կվերսկսվի»,-ասաց նա: