top of page

«Ռոսկոսմոսի» նախկին տնօրեն Ռոգոզինը Օսթինին, Բայդենին եւ Շոլցին կապիկներ է անվանել

«Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար, Զապորոժիեի մարզից սենատոր Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ պաշտպանության սեւամորթ նախարար  Լլոյդ Օսթինին անվանել է կապիկ։ Նա Х սոցցանցի իր անգլալեզու էջում երկու լուսանկար է հրապարակել, մեկում գաճաճներ են՝ նկարված գորիլայի կողքին, մյուսում՝ Օսթինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։

Հրապարակումը կատարվել է փետրվարի 25-ին։

«ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խելքից դուրս սիրում է նկարվել գաճաճների հետ»,- գրել է նա։

Ավելի ուշ «ВКонтакте»-ի իր էջում Ռոգոզինը հայտնել է, որ չի համեմատել ԱՄՆ պաշտպանության նախարարին պրիմատի հետ։

«Երեկ երեկոյան որոշ ինտերնացիոնալիստ քաղաքացիներ խիստ զայրացել էին, թե ինչու իմ բոտերում, ինչպես եւ այստեղ, ես, իբր, ԱՄՆ պաշտպանության նախարարին կապիկ եմ անվանել։ Դե ահա։ Որպեսզի կասկածներ չլինեն։ Օսթինը, [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենը, [Գերմանիայի կանցլեր Օլաֆ] Շոլցը եւ Ռուսաստանի այլ թշնամիներ կեղտոտ բանդերլոգ-կապիկներ են։ Ռազմական հանցագործներ»,- կարծում է «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարը։

bottom of page