top of page

Մեդվեդեւը ռելոկանտներին սրիկաներ է անվանել

Ռելոկանտները, որոնք ցանկանում են Ռուսաստանի պարտությունը եւ մասնակցում են Ուկրաինայի ԶՈւ աջակցության ծրագրերը պաշտպանելուն, սրիկաներ են, նրանք քրեական հանցագործություն են կատարում եւ պետք է պատասխան տան ըստ օրենքի, նրանցից, ովքեր արտասահմանում պարզապես «նստել սպասում են» իրենց պատճառներով, ոչ մի իրավական պահանջ չկա եւ լինել չի կարող, ասել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրանց (ռելոկանտների) մեջ կա մարդկանց ոչ մեծ մաս, հայտնի մարդիկ, որոնք, տեղափոխվելով այնտեղ կամ հատուկ գորոծղությունն սկսվելուց հետո, կամ անգամ մինչ այդ գործողությունը, ագրեսիվ հակառուսական քարոզչություն են վարում։ Եվ ոչ թե պարզապես հակառուսական քարոզչություն, նրանք պարզապես ցանկանում են մեր զինծառայողների մահը, մասնակցում Ուկրաինայի ԶՈւ աջակցման ծրագրերին, նրանք ցանկանում են Ռուսաստանի պարտությունը եւ մասնատումը։ Ահա այդ մարդիկ, այդ ռելոկանտները, սրիկաներ են։ Նրանք կատարել են քրեական հանցագործություններ եւ ենթակա են քրեական պատասխանատվության։ Ցանկացած դեպքում, ինչպես ես գրել եմ,  մեկ անգամ էլ կկրկնեմ, մենք առիթ կունենանք մի ինչ-որ իրավիճակում թքել նրանց գերեզմաններին»,- ասել է Մեդվեդեւը ռուսական ԶԼՄ-ների հարցազրույցում, ներառյալ «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ ռելոկանտների մեջ կան տարբեր մարդիկ։ «Տեսեք, այն մարդիկ, ովքեր պարզապես հետացել են այնտեղ, վախենալով մի ինչ-որ բանից, մինչեւ վերջ չզգալով, թե ինչ է տեղի ունենում, իրենց ինչ-որ պատճառներով, եւ պարզապես նստել են այնտեղ ու սպասում են, դե Աստված նրանց հետ, թող նստեն, ոչ մի իրավական պահանջ ներկա պահին նրանց հանդեպ չկա եւ լինել չի կարող։ Բարոյականը, դե, դա արդեն բարոյական կատեգորիա է, դա առանձին պատմություն է»,- ավելացրել է  Մեդվեդեւը։

1/1871
bottom of page