top of page

Մենք մեր ձեռքով այգիներ ենք սարքել, «բոչկեքով» ծառերը ջրել ենք, հետո կամաց-կամաց տներ ենք սարքել. Նոր Նորքի բնակիչները բողոքի ակցիա են անում

Feb 29, 2024
1 min read

Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները քանդելու որոշմանը բնակիչները դեմ են։ Նրանք հավաքվել են Գայի պողոտայում և բողոքում են քաղաքապետարանի այդ որոշման դեմ։

«Մենք այդ հողամասերը, որ վերցրել ենք, 70-ական թվականներից մեր ձեռքում է եղել։ Մենք մեր ձեռքով այգիներ ենք սարքել, «բոչկեքով» ծառերը ջրել ենք, հետո կամաց-կամաց շենացնելով՝ տներ ենք սարքել, հիմա էդտեղ ենք ապրում։ Մեր միջոցներով գազ ու հոսանք ենք քաշել, ասֆալտապատում ենք անում։ Էսօր Ավինյանը ինչ-որ օրենք ա հանել, որ կանաչապատման անվան տակ ուզում են քանդեն, բայց մենք ենք կանաչապատել։ Բազմիցս ենք դիմել սեփականաշնորհելու համար»,-նշում է բնակիչներից մեկը։

Նրանք վստահ չեն, որ եթե իրենց տները քանդեն, տեղը կանաչապատելու են.«Այստեղ արդեն իսկ կանաչապատված է, ի՞նչն են կանաչապատելու»։

1/3083
bottom of page