top of page

Ստալինի ծոռը բաց նամակ է հղել Լավրովին

Mar 4, 2024
1 min read

Իոսիֆ Ստալինի ծոռը՝ նկարիչ Սելիմ Բենսադը, բաց նամակ է գրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով «լուծարել ՄԱԿ-ը»,- գրել է News.ru-ն։

«Ստալինի ընտանիքի անունից  պատրաստ եմ պաշտոնապես աջակցել Ձեզ և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ հրավիրելու ՄԱԿ-ի հատուկ նիստ՝ որոշելու այդ կազմակերպության հետագա ճակատագիրը և դրանում ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, ֆաշիզմը հաղթած երկիր Ռուսաստանի  մասնակցության նպատակահարմարությունը»,- գրել է Ստալինի ծոռը նամակում։

Բենսադը հավելել է, որ ՄԱԿ-ն ապացուցել է իր անկարողությունը՝  ազգերի և առանձին ժողովուրդների ցեղասպանությունը կանխելու հարցում․ «ՄԱԿ-ը «թույլ է տալիս ոչնչացնել ռուսներին Դոնբասում և երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում Գազայի հատվածում»։

1/3083
bottom of page