Պայմանավորված պատերազմներից լավ է, որ սկսել են խոսել, պարզապես, պայմանավորված պատերազմով հանձնելուն հայրենասերներն իրենց կխանգարեն. Մամիջանյան
Պայմանավորված պատերազմներից լավ է, որ սկսել են խոսել. ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատերազմ սկսելու մասին հայտարարությանը։ «Ես էլ ունեմ մտավախություն, որ մարդամեկը, որ 44-օրյա պատերազմից հետո ասաց, թե եթե կանգնեցնեի պատերազմը, ինձ դավաճան կանվանեին, չարեցի դրա համար, մեկ էլ տեսար իրա հայրենքի հանձնելու, Ադրբեջանի պահանջներ կատարելու գործողությունը փաթեթավորի որպես պայմանավորված պատերազմ»,-ասաց նա և նշեց, որ ինք էլ այդ մտավախությունն ունի։
«Պարզապես ես գիտեմ, որ պայմանավորված պատերազմով հանձնելուն հայրենասերները իրենց կխանգարեն»,-ասաց նա։