top of page

Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար․ Փաշինյան

ՀՀ նոր Սահմանադրության փոփոխման վերաբերյալ որոշումը կարող է իրականացնել ՀՀ ժողովուրդը՝ իր ազատ կամարտահայտմամբ։

Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրանքով է իրականացվելու հնարավոր նոր Սահմանադրության ընդունումը։

«Ձեր նշած թեզի կողմնակիցները հետևյալն են զարգացնում, թե սա արվում  է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ուզում եմ ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման առումով բոլոր խնդիրները լուծված են։

Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված՝  կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։  

Այսինքն այստեղ խնդիրը խաղաղության պայմանագրի մասին չէ։ Մենք անընդհատ խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին մտածենք նոր պայմաններում»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Սահմանադրություններում հնարավոր հակասությունների առումով խաղաղության պայմանագրում հարցը լուծվել է մատնանշված համաձայնեցված հոդվածի միջոցով։

Comentarios


bottom of page