top of page

ՀՀ-ում անասնաբուծությունը նվազել է 4 տոկոսով. պաշտոնյան ամփոփել է գյուղատնտեսության ոլորտում տարվա արդյունքները

2023 թվականի 9 ամիսների տվյալներով՝ գյուղատնտեսության աճը կազմել է 1,7 տոկոս։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Նա պարզաբանեց, որ աճը տեղի է ունեցել բուսաբուծության ոլորտում (աճը կազմել է 5,9%), իսկ անասնաբուծության ոլորտում գրանցվել է 4% անկում։

Հայաստանում արտադրված գյուղմթերքի ընդհանուր ծավալը կազմել է 619 մլրդ դրամ, ասաց պաշտոնյան։

«2023 թվականին ֆերմերները ապահովագրական ծրագրով ստացել են 2,6 մլրդ դրամի փոխհատուցում։

2022 թվականին աշնանացան ցորենով ցանքատարածություններն ավելացել են 15 հազար հեկտարով։ Համապատասխան ծրագրի շրջանակներում պետության կողմից փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 4,6 մլրդ դրամ։ Շուրջ 23 հազար գյուղացիական տնտեսություններ դարձել են շահառու.

Լիզինգի ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 435 միավոր գյուղտեխնիկա։

2023 թվականին մթերվել է 160 հազար տոննա խաղող և 86 հազար տոննա պտուղ-բանջարեղեն։

Միջազգային գործընկերների հետ 4-5 տարվա ընթացքում իրականացվող ծրագրի բյուջեն 100 մլն դոլար է»,- ընդգծեց Խոջոյանը



Comments


1/1770
bottom of page