top of page

Այդ մարդիկ պետք է ասեն՝ ինչ է լինելու Նիկոլից հետո. այդ դեպքում մարդիկ կդադարեն տանը պախկվել. Վահե Հովհաննիսյան

Եթե աշխարհի մաշտաբով մենք կարող ենք, ինչ-որ տեղ ասել, որ մենք փոքր ենք, մեր ռեսուրսները շատ սահմանափակ են և գրեթե ոչինչ մեզնից կախված չէ, ապա տարածաշրջանի  կտրվածքով եթե այդպես մտածենք, ապա փոփոխությունների սուբյեկտը լինենում ենք մենք, ուղղակի մեր հաշվին են լինելու այդ փոփոխությունները, ամեն մեկն իր հարցը լուծելու է մեր հաշվին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» խորագրով քննարկման ժամանակ նշեց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա միանշանակ կարծիք հայտնեց, որ գոնե տարածաշրջանային արագ տրանսֆորմացիաներին Հայաստանը պետք է մասնակցի և Հարավային Կովկասի տրանսֆորմացիաներին Հայաստանի մասնակցության չափը չպետք է կախված լինի տարածքի մեծությունից կամ բնակչության թվից։

Նա նկատեց, որ վերջերս Ադրբեջանի նախագահը իր ժողովրդին ուղղված իր ուղերձում կոչ է արել հանրային տրամադրության լիդերներին ձևակերպել Ադրբեջանի նոր ազգային իդեաները նոր դարաշրջանում:

«Նա համարում է, որ մի դարաշրջանը փակվել է և իր էլիտաներին կոչ է անում ձևակերպել նոր իդեաներ»,-ասաց Հովհաննիսյանը և  ենթադրեց, որ դրանով Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը տարածաշրջանում և աշխարհում նոր բանաձևերով պետք է խոսի։

«Հարեւան Վրաստանում նոր վարչապետը ներկայացրեց Եվրոպական  պետության կառուցման սկզբունքը և ներկայացրեց Վրաստանի նոր ազգային իդեաները։ Դրանք շատ հստակ են՝ ԵՄ անդամակցության, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորում, Աբխազիայի եւ Օսիայի խնդրի լուծում, հետվերադարձ բացառապես խաղաղ ճանապարհով:  Ծանրքաշային պետությունները՝ Թուրքիա, Իրան, հազարամյակներով իրենց ազգային շահերը ձեւակերպել են եւ մեկ միլիմետր չեն զիջել այդ սկզբունքներից կամ վերանայել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայասանին, Վահե Հովհաննիսյանն ասաց. «Հայաստանում ներքին փոփոխություններ պետք է լինեն: Հայաստանն այսօր մի քանի բանի մասին է՝ մարդ բռնենք, դատենք, քրեական գործ հարուցենք: Հայաստանը կողքից նայում ես՝ մի մեծ դատախազություն է, ուրիշ ոչինչ: Հայաստանն այսօր զիջումների մի ամբողջ գաղափարախոսություն է: Ընդ որում, այդ զիջումները քեզնից արդեն չեն էլ պահանջում, որովհետեւ տեսնում են՝ դու ինքնակամ ես զիջում: Հաջորդը, հայաստանը մի մեծ անհեռանակայնության մասին է, որը պարուրել է մեր ժողովրդին: Դա է պատճառը, որ ժողովուրդը խիստ ատոմացված վիճակում է, չգիտի մեր հեռանկարը»:

Արձանագրելով, որ մեր տարածաշրջանում Հայաստանի տարածությունը գնալով փոքրանում է, իսկ բնակչությունը պակասում, Վահե հովհաննիսյանն ասաց. «Եթե ընդունենք, որ ժամանակն արագացել է, 25 տարի հետո հնարավոր է, ընդհանրապես խոսք չլինի հայկական միավորի մասին:

Իմ ասելիքը հստակ է՝ Հայաստանում այսօր կա մի մեծ բաց հայտ՝ Հայաստանի հետպատերազմայն վերականգնման ստրատեգիական պլանավորման փաթեթը, մինչև դա չանենք՝ այս իշխանությունը մնալու է այնքան, մինչև իր հետ տանի նաև այս պետությունը:  Եթե մենք նստում, սպասում ենք, թե երբ կգնա Նիկոլը, երբ կգան նորմալ մարդիկ, չի լինելու այդ պրոցեսը, քանի դեռ մենք չենք ասում՝ ինչ ենք անելու, ինչ ենք առաջարկում մեր ժողովրդին Նիկոլ չառաջանալուց հետո: Լուծումը նոր քաղաքական միտքն է՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման նոր փաթեթը, նոր տեսլականը, որը պետք է ներկայացնեն այն ուժերը, որոնք հայտ են ներկայացնում նաեւ վերցնել պատասխանատվություն: Այդ մարդիկ պետք է նոր ձեւաչափերով, նոր ասելիքով, նոր գաղափարներով խոսեն իրար հետ եւ հասարակության հետ: Մարդկանց պետք է ասել՝ ինչ է լինելու Նիկոլից հետո: Ամեն քաղաքացի, երբ հասկացավ, թե իր հետ, իր ընտանիքի հետ ինչ է լինելու, պետության հետ ինչ է լինելու, կդադարի վախենալ ահավոր անորոշությունից եւ տանը պախկվելուց»,-ասաց նա:

bottom of page