top of page

Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը

Փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը։

Հիշեցնենք, որ փետարվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար պաշտոնապես ուժի մեջ է մտել Հռոմի Ստատուտը։

Հայաստանը դառնում է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը:

Նշենք նաև, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը, իսկ նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին:

Commentaires


bottom of page