top of page

Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Feb 24, 2024
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է պահել Ղարաբաղը, զանգվածային սպանություններ կատարել»։

Նրա խոսքով, Արևմուտքի երկրներն ու կազմակերպություններն այդ մասին լռել են ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել։

ԱՊԱ-ի փոխանցմամբ, Էրդողանը նման հայտարարություններ է արել Սաքարիայում կայացած հանրահավաքի ժամանակ։

Էրդողանը նշել է, որ «տարածաշրջանի երկրների ուժը կարող է բխել նրանց միասնությունից»։

1/3083
bottom of page