top of page

Բավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 25, 2024
  • 1 min read
ree

«Բավարիայի» տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը մեկնաբանել է մյունխենյան ակումբի` Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ հետաքրքրության վերաբերյալ լուրերը։

«Մենք հիմա այդ մասին չենք մտածում:

Այս պահին մենք պետք է միասին աշխատենք՝ Տուխելի հետ, ևս երեք լավ ու հաջող ամիս անցկացնելու համար»,- Ֆրոյնդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ փետրվարի 21-ին, մյունխենյան ակումբը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կլքի իր պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

ԱղբյուրArmSport.am

1/2558
bottom of page