top of page

Ֆրանսիայի հետ մեր ռազմական համագործակցությունը համակարգային ու հեռահար բնույթ ունի․ Սուրեն Պապիկյան

Մեզ համար մեծ պատիվ է պատմության ընթացքում առաջին անգամ  Հայաստանում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի ԶՈՒ նախարարին։

Այս մասին Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի այցն ակներև վկայությունն է այն բանի, որ թեև ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն համակարգային ու հեռահար բնույթ ունի։

Ընդամենը րոպեներ առաջ մենք ավարտեցինք մեր քննարկումները, որոնք ինչպես միշտ անցան բովանդակային և գործնական մթնոլորտում։ Մեր համագործակցության օրարկարգն ընդգրկում է ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ  համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը։ Երկկողմ համագործակցությունը այս տարվանից դրվելու է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով»,- ասաց նա։

Պապիկյանը նշեց, որ Լըկորնյուի հետ անդրադարձել են տարածաշրջանային ու անվտանգային հարցերին։

«Կարևորեցինք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և Հայաստանի՝ որպես ազատ, ինքնիշխան  և ժողովրդավար երկրի կայուն զարգացումը։

Քննարկումների արդյունքում գոհունակությամբ փաստեցինք նախկին պայմանավորվածությունների ու ծրագրերի կատարման ընթացքը, ձևավորեցինք առաջիկա անելիքների հարուստ օրակարգը, քիչ առաջ ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են դնելու այդ օրակարգի  զարգացման համար»,- ասաց Սուրեն Պապիկյանը։ 

Comments


1/1765
bottom of page