top of page

Միրզոյանն Անթալիայում Ուգանդայի արտգործնախարարի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 2, 2024
  • 1 min read
ree

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Օդոնգո Յեյե Աբուբախեերի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության լայն ներուժ ունեցող այլ ոլորտներում կապերի ընդլայնման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ձևաչափերում ակտիվ շփումների, ինչպես նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կարևորությունը։

Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։

Հայաստանի և Ուգանդայի նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր»։

1/2558
bottom of page