top of page

«Ինչո՞ւ եք էդքան վախեցած». «Դպրոցական հանդեսում չեք». բանավեճ Քոչարյանի ու Փաշինյանի միջև

Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Լսեցինք ձեր կողմից կիրթ ու կառուցողական որակում ստացած Ալիևի խայտառակ ագրեսիվ ելույթը: Լսեցինք նաև ձեր խեղճուկրակ պատասխանը: Ինչո՞ւ եք էդքան վախեցած: Արձանագրել բառը շատ եք սիրում: Արձանագրում եք, որ ձեր բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ առաջարկում եք սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Անկեղծ ասեք` միամի՞տ եք, թե ուրիշ բան: Ալիևը թույլ է՞ տալու քեզ վերահսկել իր սպառազինությունը: Թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է ինքդ էլ ես ձախողված»:

Սա հունից հանեց դահլիճի ՔՊ-ականներին, նրանք աղմուկ բարձրացրին, իսկ Ալեն Սիմոնյանը պահանջեց կոռեկտ լինել «Հայաստանի միակ ընտրված ղեկավարի հանդեպ»:

Փաշինյանը, ի պատասխան, խորհուրդ տվեց այդ նույն ասածը հանգավորել, որ 4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա ու ավելի շատ դիտումներ ապահովի: «Դուք դպրոցական հանդեսում չեք»,- նկատեց Փաշինյանը:

Comments


1/1770
bottom of page