top of page

«Ֆրանսիացիաները չեն մահանալու Ուկրաինայի համար»․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ֆրանսիացիաները չեն մահանա Ուկրաինայի համար, մենք զորքեր չենք ուղարկի»,-ասել է նա։


Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ շուրջ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ուկրաինայի հետագա աջակցությունը, բարձրացվել է արևմտյան երկրների ցամաքային զորքերն Ուկրաինա ուղարկելու հարցը: Նրա խոսքով՝ մասնակիցներն այդ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, սակայն նման սցենար ապագայում բացառել պետք չէ։

bottom of page