top of page

Լևոն Քոչարյանը հնարավոր է համարում փողոցային պայքարի վերսկսումը

Feb 6, 2024
1 min read

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կարծում է, որ ընդդիմությունը հասարակության «աչքերը բացելու» խնդիր ունի ու հիմա դա են անում:

«Ինչքանո՞վ է դա արդյունավետ` կարող են տարբեր գնահատականներ հնչել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Պատգամավորը հնարավոր է համարում, որ նորից կսկսեն փողոցային պայքարը:

Հարցին`եթե Սահմանադրության փոփոխության մասով հնարավոր լինի՝ հայ ժողովուրդը կգնա՞ ու «այո» քվեարկի Նիկոլ Փաշինյանի բերած Սահմանադրությանը` Լևոն Քոչարյանն պատասխանեց, թե  իրենից կախված  ամեն ինչ կանի, որ այդպես չլինի:

1/3083
bottom of page