Պատրաստ եմ գլխավորել Բարսելոնան. «Բարսելոնայի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ
«Բարսելոնայի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել հիմնական թիմը։
«Մինչ մրցաշրջանի ավարտն ակումբի ղեկավարությունը ժամանակ կունենա լավ մտածելու՝ ընտրելու իրենց ուզած մարզչին։ Դա գործընթացի մի մասն է:
Ես պատրաստ եմ գլխավորել «Բարսելոնան», եթե ինձ առաջարկեն։ Ո՞վ չի ցանկանա դառնալ «Բարսայի» մարզիչ։ Ես կշարունակեմ պատրաստվել, սա իմ երկրորդ մարզչական մրցաշրջանն է միայն։ Բայց չես կարող հրաժարվել մեծ ակումբ մարզելու հնարավորությունից»,- Մարկեսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» երեկ պարտվել էր Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (3-5): Դրանից հետո Չավին հայտարարեց մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայից» հեռանալու մասին։