top of page

«Հրապարակ». Իշխանությունը «այո»-ի շտաբը ձեւավորելու գործընթաց է սկսել

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը սահմանադրական հանրաքվեի, ավելի կոնկրետ՝ «Այո»-ի շտաբը ձեւավորելու գործընթաց է սկսել եւ դաշնակիցների փնտրտուքի մեջ է: Արդեն իսկ պարզ է, որ «Ոչ»-ի ճակատը բավականին ազդեցիկ է լինելու, եւ այս հարցում միմյանց հետ համագործակցելու են անգամ իրար թշնամի ընդդիմադիրները։ Արդեն սկսվել են բանակցություններ: Մեզ պատմեցին, որ ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարող է հայտնվել «Այո»-ի ճամբարում, գոնե նրա թիմակիցներն այդպես են ասում:

Արդեն մոտավորապես հայտնի է նաեւ, թե ինչ մանիպուլյատիվ լոզունգ են ընտրելու «Այո»-ականները, որ պատերազմից վախեցող հանրությունը հավանություն տա իրենց ծրագրին․ «Ով դեմ է Սահմանադրությունը փոխելուն, կողմ է պատերազմին»։

Ի դեպ, օրերս հրապարակվեց Սամվել Բաբայանի ընդարձակ հոդվածը, որտեղ արցախյան խնդրում արձանագրված ճակատագրական իրադարձությունների համար մեղադրանքներ է ուղղում թե՛ միջազգային հանրությանը, որն Ադրբեջանի ագրեսիվ վարքը զսպող քայլեր չարեց, թե՛ ՌԴ-ին, որը, մասնավորաբար, չկանխեց 2023 թվականի աշնանային իրադարձությունների հետեւանքով Արցախի հայաթափումը, բայց ոչ մի խոսք չի ասում կոնկրետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական իշխանության հասցեին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Comments


bottom of page