«Նման հայտարարություններն արժեք չունեն, եթե չեն ուղեկցվում Բաքվի նկատմամբ պատժամիջոցներով». քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. ««Եվրոմիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնություններով, իսկ հայկական ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Անշուշտ, ականջ շոյող հայտարարություն է, բայց մենք նման հայտարարությունների պակաս չունեինք նաև ԼՂ-ում էթնիկ զտումներից առաջ:
Իրականում նման հայտարարությունները գործնականում որևէ արժեք չունեն, եթե չեն ուղեկցվում Բաքվի նկատմամբ պատժամիջոցներով: Դրանք կարող են զսպել Ալիևին և ոչ թե նման տեքստերը ու առավել ևս՝ պոստֆակտում դատապարտումները:
Իսկ Բորելի հայտարարությունը գործնականում որևէ բանով չի զսպելու Բաքվին ու գետնի վրա ավելի պակաս նշանակություն ունի, քան, օրինակ, այն լուրը, որ 2023թ-ի արդյունքներով Ադրբեջանը հայտնվել է ԵՄ նավթի արտահանողների առաջին տասնյակում»:
Comments