Ադրբեջանը Թուրքիայից հարվածային նոր ԱԹՍ-ներ է ձեռք բերել
Ադրբեջանը թուրքական «Akıncı» տեսակի նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել։ Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, հրապարակել են տեսանյութ, որտեղ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը Իլհամ Ալիևին ծանոթացնում են նշյալ ԱԹՍ-ների հետ։
Այս մասին գրել է Ermenihaber-ը:
Ալիևը ԱԹՍ-ների թռիչքին հետևելուց հետո գնացել է կառավարման կենտրոն։
Թուրքական կայքերը չեն մանրամասնում, թե երբ են ԱԹՍ-ները մատակարարվել Ադրբեջանին։
20 մետր թևերի բացվածք ունեցող «Akıncı» ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության համակարգով, արբանյակային հաղորդակցության համակարգերով, օդ-օդ ռադարներով, խոչընդոտները հայտնաբերող ռադարներով:
ԱԹՍ-ն համալրված ենէ թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, KGK-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A), որոնց թվում են թևավոր և օդ-օդ հրթիռներ: