Որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ ՀՀ-ն պարտավորություններ չի ստանձնել․ Արարատ Միրզոյան
Որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ո՛չ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով, ո՛չ հաջորդ՝ հունվարի 11-ի հայտարարությամբ, ո՛չ էլ հետագա որևէ հայտարարությամբ։ Կրկին ու կրկին մեր մոտեցումը հետևյալն է, ՀՀ-ն ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ընդ որումը հարցը ոչ թե նույն Ադրբեջան -Նախիջևան կապի մասին է, այլ ընդհանրապես տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման, որոնցից Հայաստանն էլ պետք է օգտվի»,- ասաց նա։
Միրզոյանը նշեց, որ հարցը չի կարելի շատ սահմանափակ դիտարկել։
«Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության նկատմամբ ամբողջական հարգանքով։ Մենք շարունակում ենք պահել մեր այս դիրքորոշումը»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Comments