Երևանում Ford Transit-ը մերկասառույցի պատճառով կողաշրջվել է
Jan 26, 2024
1 min read

Երեկ՝ հունվարի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններւմ 34-ամյա Համբարձում Հովհաննիսյանը իր վարած Ford Transit մակնիշի բեռնատարով Խաչիկ Դաշտենց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով ուղևոր 21-ամյա Ալբերտ Գրիգորյանը բժշկակական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:




















