Այս շարժման վերջում անիծվшծ է լինելու նոր կաթողիկոսը, եթե իհարկե Փաշինյանին հաջողվի փոխել, և Սրբադասված է լինելու Գարեգինը 2-րդը կամ անիծվելnւ է, եթե ընդունի Նիկոլ Փաշինյանի «կրոնը»․ Միքայել Մինասյան
- Elen Hovsepyan

- 9 hours ago
- 1 min read

Որովհետև ժողովուրդը Վեհափառի ու Փաշինյանի միջև որոշել է՝ ով է դավաճանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը․
«Պատմականորեն եկեղեցու դեմ պատերազմողները երկու խումբ են.
1. Եկեղեցականներն ու նրանք, ովքեր գիտեն համակարգի էությունը, ինստիտուտի անցյալն ու պատմությունն առհասարակ և 2. նրանք, ովքեր պատերազմ են հայտարարում եկեղեցուն դրսից, առանց հասկանալու թե ինչ է այն, չիմանալով պատմություն և չհասկանալով թե ինչ է հավատը ներկայացնող կառույցը։ Այդ պատերազմում առաջինները հաղթելու շանս ունեն, իսկ երկրորդները ճակատագրված են պարտության, որովհետև չեն գիտակցում ու չգիտեն, որ անհնար է հաղթել այն հոգևոր ճարտարապետությանը և «աստրալ սահմանադրությանը», որի հաղթանակը պարտության մեջ է։ Դժվար է հաղթել մի կառույցի, որի գոյության բովանդակությունը զոհողությունն է, անձնազոհությունը և զրկանքներին դիմանալը։
Եթե անտեսենք Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողի ակնհայտ աշխարհաքաղաքական տարրերը, ապա եկեղեցին հնազանդեցնելու Հայաստանի իշխանության լոկալ նպատակը պատմությունը փոխելու մոլեռանդ ցանկությունն է։ Յուրաքանչյուր հեղափոխություն պատմության նարատիվի փոփոխություն է, որը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել հակահեղափոխություն կամ ավելի մեծ հեղափոխություն կամ ավարտվում է՝ ժողովրդի անտարբերության կամ հոգնածության պատճառով։




















