top of page

«Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 20
  • 1 min read

Երեկ՝ ապրիլի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա  Գոռ Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Աշտարակի խճուղու Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ արագաչափ մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ալեքսանդր Գ.-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Վիրավորը  տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։



Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 
 
1/2519
bottom of page