top of page

Ինչպե՞ս է իրեն զգում Վագիֆ Խաչատրյանը․ նա շուտով կվիրահատվի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ինչպե՞ս է իրեն զգում Վագիֆ Խաչատրյանը․ նա շուտով կվիրահատվի


Վագիֆ Խաչատրյանն այս պահին գտվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առաջիկայում նրան սպասվում է վիրահատություն, այս մասին MediaHub-ին ասել էր Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։


Խաչատրյանի մոտ աորտալ ստենոզ հիվանդությունն է, և նա այս մի քանի օրվա ընթացքում պետք է վիրահատվի․ MediaHub-ը կապ հաստատեց Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանի հետ հասկանալու՝ արդյո՞ք նա վիրահատվել է։


«Հայրս դեռ չի վիրահատվել, այս պահին հայրս լավ է զգում իրեն, ճիշտ է ընդունում է դեղորայքներ, սպասում ենք բժշկի պատասխանին, որ վիրահատենք։ Նշեմ, որ բոլորին շնորհակալ ենք, որ հետաքրքված են և ջերմություն են ցուցաբերում մեր ընտանիքին, կարևորը հայրս հայրենիքում է, մեզ հետ է»,- ասաց Վերա Խաչատրյանը։


Հիշեցնենք, որ հունվարի 14-ին չորս գերի է վերադարձել Հայաստան:

 
 
bottom of page