Տեխասի բնակիչները դшտի են տվել SpaceX-ին բարձր ձայների պատճառով
- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչները դատի են տվել SpaceX տիեզերական ընկերությանը՝ նրա հրթիռների արձակման հետևանքով առաջացած բարձր ձայների պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Texas Tribune պորտալին։
«Հարավային Տեխասի 80 հայցվորներից բաղկացած խումբը դատի է տվել SpaceX-ին՝ պնդելով, որ հրթիռների փորձարկումները ստեղծում են չափազանց բարձր գերձայնային հարվածներ, որոնք երկու տարվա ընթացքում բազմիցս վնաս են հասցրել իրենց տներին»,- գրում է պորտալը։
Ընկերությունը մեղադրվում է անփութության և մասնավոր սեփականության սահմանները խախտելու մեջ՝ 2023 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում փորձարկումների ժամանակ 11 հրթիռների արձակման հետևանքով առաջացած բարձր ձայների պատճառով։
Հայցվորները խնդրում են ընկերությունից բռնագանձել վնասի փոխհատուցում, որի չափը չի նշվում։ Պորտալը նաև ընդգծում է, որ փաստաթղթում չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ վնաս է հասցվել տուժածների տներին։
















