top of page

Այսօր բիբարն է, վաղն ուրիշ բան կլինի, ամբողջը չես գնի ու չի էլ կարողանալու․ Նարեկ Կարապետյան

  • Jun 3
  • 1 min read

«Այնպիսի խորքային են հարաբերությունները մեր տարածաշրջանային երկրների հետ, որ չի կարող ինքը լուծել։ Մենք պետք է կարողանանք հարցը պայմանավորվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումներին և ՀՀ իշխանությունների արձագանքին։

Կարապետյանն այունհետև հավելեց․ «Հարևան երկրների համար մեծ վտանգ է՝ Հայաստանն իրենց ընդդեմ չդառնալու։ Եթե նա չի կարողանում պայմանավորվել, ապա չպետք է փակի բյուջեից նոր պարտք վերցնելով։ Դա բերելու է մեծ մարտահրավերների մեր երկրին։Այսօր բիբարն է, վաղը՝ ուրիշ բան կլինի, մյուս օրն՝ այլ, ամբողջը չես գնի ու չի էլ կարողանալու։ Վստահ եղեք, փոփոխությունը կբերի նրան, որ մեր գյուղատնտեսները ավելի լավ գներով, մթերման կայանների միջոցով վաճառելու են»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են վարվելու, եթե Նարեկ Կարապետյանին ևս ինչ-որ ձևով մեկուսացնեն ընտրական պրոցեսներից, Կարապետյանն արձագանքեց․ «Այս պրոցեսն սկսելուց առաջ բոլորս իրար հետ պայմանավորվել ենք, որ այսպիսի բաներ կլինեն, ավելի վատթար բաներ էլ կլինեն, բոլորով համաձայնվել ենք, որ մինչև վերջ գնում ենք՝ մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար»

Նարեկ Կարապետյանը շրջանառվող «փողերի լվացման» թեման անիմաստ համարեց՝ նշելով,որ ունեին, որ ընտրություններից առաջ  կազմակերպչական համակարգն ուզենալու են քանդել։

«Գիտեինք, որ իրենք այդպիսի բաներ են ուզում անել և նախապատրաստվել էինք։Նախապատրաստել ենք նրանով, որ յուրաքանչյուր մեզանից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք փոխարինողներ, որ պայքարը շարունակվի։ Մի քանի օր է մնացել մինչև հաղթական ավարտին»,- ասաց նա։

 
 
1/2926
bottom of page