top of page

TRIPP+ հիմնադրամի նորանշանակ ղեկավարը ներդրումներ ունի Հայաստանում. Մեդիամաքս

  • 9 hours ago
  • 1 min read
Կոնստանտին Սոկոլով
Կոնստանտին Սոկոլով

Մեդիամաքսը ներկայացնում է The Guardian-ի Trump ballroom donor to lead state department’s $‌200m Armenia fund հոդվածի թարգմանությունը։



Չիկագոյում ապրող ռուսաստանյան ծագումով ներդրող Կոնստանտին Սոկոլովը կդառնա ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր հիմնադրամի նախագահը, որը կկառավարի ավելի քան 200 միլիոն դոլարը՝ նախատեսված Կենտրոնական Ասիա տանող առեւտրային միջանցքի ստեղծման համար, այդ թվում՝ ներդրումներ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքի եւ կարեւոր օգտակար հանածոների ոլորտներում։ Այս մասին The Guardian-ը տեղեկացել իր աղբյուրներից։ Պետդեպարտամենտն ուրբաթ օրը հաստատել է նրա նշանակումը։



Սոկոլովը այն 36 նվիրատուներից է (21 կորպորացիա եւ 15 մասնավոր անձինք ու ընտանեկան հիմնադրամներ), որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ընդհանուր առմամբ ավելի քան 350 միլիոն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» շինարարության համար։



Ըստ Public Citizen կազմակերպության հետազոտության՝ դահլիճի կորպորատիվ դոնորների երկու երրորդը պետական պայմանագրեր են ստացել։ Սոկոլովի նվիրատվության չափը չի հրապարակվել։



Նախկինում նա պետական պաշտոններ երբեք չի զբաղեցրել։ Ըստ ընտրարշավների ֆինանսավորման տվյալների՝ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում Սոկոլովը հանրապետական քարոզարշավներին եւ քաղաքական խմբերին նվիրաբերել է ավելի քան 12 միլիոն դոլար։ Նախկինում Բարաք Օբամայի համեստ նվիրատուն էր՝ 2008 թվականին նրա քարոզարշավին նվիրաբերելով 3 600 դոլար։

 
 
1/2973
bottom of page